• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի այցը Հնդկաստան

17 նոյեմբերի, 2023
2023թ. նոյեմբերի 14-16-ը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը  Նյու Դելիում մասնակցել է Ասիական զարգացման հիմնադրամի 14-րդ համալրման համատեքստում կայացած համաժողովին: Այցի շրջանակներում Է. Հակոբյանը հանդիպել է նաև Հնդկաստանի ֆինանսների նախարարի տնտեսական հարցերով քարտուղար-տեղակալ Աջայ Սեթի հետ: Հանդիպմանը քննարկվել են միջգերատեսչական գործնական և հեռանկարային համագործակցության, ինչպես նաև երկկողմ օրակարգի ֆինանսավարկային նախաձեռնությունների գործիքակազմին առնչվող հարցեր: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ ընթացիկ տնտեսական զարգացումներն ու դրանց հետագա միտումները, տարբեր մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության առաջնային կարիքների ապահովմանն ուղղված երկարաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը:
Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը, անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող այլ կարևոր հարցերի, ներառյալ ներդրումների խթանումը և համատեղ տնտեսական նախագծերի իրականացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գործակցության առավել ընդլայնմանն ուղղված սերտ շփումների շարունակականության ապահովման և նախանշված ծրագրերի իրականացմանը միտված անհրաժեշտ հետևողականության ցուցաբերման ուղղությամբ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: